Նժույգը հեծնած

Հադրութի շրջանի գյուղերից մեկում:

Կենդանաբանական այգի

Կիրակի Հայաստանի մայրաքաղաքում կրկին իր դռները բացեց նորոգված ենթակառուցվածքներով Երևանի կենդանաբանական այգին: Այգու պատասխանատուների խոսքով` մինչև տարեվերջ նախատեսվում է իրագործել կենդանաբանական այգու բարեփոխումների երկրորդ փուլը, ինչը հնարավորություն կտա ավելացնելու ազատավանդակներ ունեցող կենդանիների թիվը:

Պատերազմ և խաղ

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի գյուղերից մեկում երեխաները անհոգ ժպտում են` անտեսելով պատերազմի վտանգը:

Հերթափոխ

Մինչ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կամավորականների մի խումբը հսկում է սահմանը, մյուս խումբը դիրքերից իջնում է հանգստանալու:

Ջորջ Քլունին ժամանեց Հայաստան

«100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ժամանեց Հայաստան` ապրիլի 24-ին մասնակցելու «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը:

Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանում բացվել է Իրաքում և Սիրիայում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Հինգշաբթի տեղի ունեցած բացման արարողությանը ներկա էին ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ, Հայաստանում Լեհաստանի դեսպանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, եզդիական տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Պատերազմի հետքերը

Լեռնային Ղարաբաղում հայրենիքի պաշտպանը ինքնաձիգը ձեռքին նայում է Թալիշ գյուղի հանդիսությունների սրահում քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի գործած ավիրածություններին:

Արտասովոր

Ջերմաստիճանը Երևանում այսօր +25C է:

Ազատություն Լևոն Հայրապետյանին

Այսօր Երևանում տեղի ունեցավ բողոքի ակցիա ի պաշտպանություն ռուսաստանաբնակ հայ գործարարԼևոն Հայրապետյանի, ով անցյալ շաբաթ Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Հայրապետյանը հայտնի է Լեռնային Ղարաբաղում իր բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններով, և Ղարաբաղում ծնված գործարարի դեմ այս վճռի մեջ շատերը Հայաստանում տեսնում են «ադրբեջանական հետք»:

Խոտհունձ

Երևանում գարնանային աշխատանքների բուռն շրջան է, իսկ ջերմաստիճանն այսօր +21 C է:

MOST POPULAR