Հերոսներին վայել դիմավորում

Երկուշաբթի վաղ առավոտյան հայ մարզասերները դիմավորեցին մեր ծանրորդներին, ովքեր Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում փայլուն հանդես եկան` նվաճելով 18 մեդալ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում էր` անձամբ դիմավորելու մեդալակիրներին:

Եռագույն

Այս օրերին Հայաստանի բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում ծածանվում են հայկական երկու պետությունների եռագույնները` ի նշան համերաշխության Ղարաբաղի, որն այս ամսվա սկզբից մարտնչում է Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ գործողությունների դեմ: Ստեփանավանի այս սրճարանն էլ բացառություն չէ:

Զայրույթ Ռուսաստանի դեմ

Տասնյակ հայաստանցիներ այսօր երեկոյան բողոքի ցույց են անցկացրել Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև` քննադատելով ռազմավարական դաշնակից համարվող երկրի՝ Ադրբեջանին զենքմատակարարելու փաստը: Ավելի վաղ այս ամիս մոտ ութ տասնյակ հայ զինվոր է զոհվել Լեռնային Ղարաբաղում` պաշտպանվելով ռուսական ժամանակակաից հարձակողական զենքով զինված ադրբեջանցի ագրեսորի դեմ:

Հայոց եռագույնը

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը երեկոյան հայկական դրոշի գույներով լուսավորվում է` ի հիշատակ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի: Լուսանկարը տեղադրվել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջում:

Նոբելյան օրեր

Բժշկագիտության ոլորտի հինգ Նոբելյան դափնեկիրներ ապրիլի 11-16-ը կհյուրընկալվեն Երևանի պետական բժշկական համալսարանում` «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում: Հայաստանում իր տեսակի մեջ բացառիկ այդ միջոցառումը կներառի ինը դասախոսություն:

MOST POPULAR