ՏաԹևեր
Սյունիքի մարզում գտնվող Տաթևի վանական համալիր տանող ճոպանուղու խցիկից թռած պարաշյուտային սպորտի էնտուզիաստները «ճախրում» են 360 մետր բարձրություն ունեցող կիրճի վրա:
Մանուկների օր
Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանում և ողջ Հայաստանում երեխաների համար և երեխաների հետ անցկացվեցին բազմաբնույթ զվարճալի միջոցառումներ:
«Արցախ, իմ սեր»
Երկուշաբթի երեկոյան Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Արցախ, իմ սեր» կամ «Պըլը Պուղի» երաժշտական կատակերգության առաջնախաղը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Հերոսական կոմեդիան զվարճաբան Պըլը Պուղու միջոցով ներկայացնում է Ղարաբաղի քաղցր լեզուն, նրա նիստուկացը, հումորը, երգ ու պարը հայ մելիքներին, որոնք իրական պատմական կերպարներ են:
«Պաղպաղակային» բարեգործություն
Կիրակի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր թոռնիկների հետ այցելեց Հյուսիսային պողոտայում NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության ավանդական բարեգործական մեծ ակցիային, որից գոյացած հասույթն այս անգամ ամբողջությամբ տրամադրվելու է ապրիլին շփման գծում զոհված զինծառայողների և սոցիալապես անապահով ընտանիքներին, որտեղ կան երեխաներ: Պաղպաղակները և ըմպելիքը NEWS.am–ի անձնակազմի հետ վաճառում էին շոու բիզնեսի աստղերը, քաղաքական–հասարակական գործիչները։
Դատապարտյալների խաղեր
Մայիսի 24-25-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անցկացրած միջոցառման ժամանակ «Աբովյան» քրեակատարողան հիմնարկում կին դատապարտյալները մրցել են վոլեյբոլ, հեռացատկ, վազք, բազկամարտ, շաշկի և սեղանի թենիս մարզաձևերում:
Մարշալի հիշատակին
Երկուշաբթի` մայիսի 23-ին, Երևանում բացվեց Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի (1906-1977) արձանը: Նախագահ Սերժ Սարգսյանը և այլ բարձրաստիճան հյուրեր ներկա են գտնվել բացման հանդիսավոր արարողությանը` հարգանքի տուրք մատուցելով Երկրորդ աշխարհամարտում հաղթանակած սովետական բանակի հրամանատարին:
Համեղ ռեկորդ
Հայաստանի Արմավիրի մարզում` Մուսալեռ հուշահամալիրում տեղի ունեցած ամենամյա վեցերրորդ փառատոնին ներկայացվեց ռեկորդային երկարություն ունեցող տոլմա (23 մետր): Փառատոնի հիմնական նպատակն է ժողովրդականացնել հայկական խոհանոցը:
«Շեքսպիրն ապրում է մետրոյում»
Մայիսի 20-ին Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում Փոքր թատրոնի դերասանները ընթերցեցին Շեքսպիրի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները` մեծանուն գրողի մահվան 400-րդ ամյակին նվիրված Բրիտանական խորհրդի կազմակերպած միջոցառման շրջանակում:
Զորավոր Ավետարան
Կիրակի Մատենադարանից Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի է բերվել 13-րդ դարի Զորավոր ավետարանը, որը երկար տարիներ պահվել է այս եկեղեցում և, ըստ ավանդության, բժշկել է շատ մարդկանց, բազմաթիվ հրաշքներ գործել: Այս արարողությունը կատարվում է 2013-ից ամեն տարի` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Ցավ և հպարտություն
Ցավը չի թողնում, որ հպարտանամ,- արցունքները զսպելով` որդու լուսանկարին է նայում Անահիտ Հարությունյանը,- դիպուկահար էր, 8 ամսվա ծառայող...