Առաջնագիծն ինչպես որ կա

Կյանքը Լեռնային Ղարաբաղի մարտական դիրքերում և բնակավայրերում ` «ԱրմենիաՆաուի» ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանի աչքերով:

Պատերազմի հետևանքները

Ապրիլի սկզբին քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արևելքում գտնվող Թալիշ գյուղի ավերված հանդիսությունների տունը: Գյուղն առաջինը հայտնվեց Ադրբեջանի հարձակման թիրախում:

Այլևս երբեք

Ապրիլի 24-ի վաղ առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Եղեռնի զոհերի հուշահամալիր` ի հիշեցում աշխարհին և հարևաններին, որ ավելի քան մեկ դար անց էլ ոչինչ չի մոռացվել:

Ջահերով երթ

Երևանում շաբաթ երեկոյան` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին, մոմերի և ջահերի լույսի ներքո ավանդական երթ է անցկացվել դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ոգեկոչում

Հինգշաբթի երեկոյան Երևանի Կարապի լճի վրա վառվում էին մոմեր` ի հիշատակ 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 1,5 միլիոն հայերի ցեղասպանության զոհերի: Այս տարի ապրիլի 24-ին կնշվի ցեղասպանության 101-րդ տարելիցը:

Վերջին հրաժեշտ

Այսօր երեկոյան Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեց Ղարաբաղում զոհված Ադամ Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը: Մինչև բանակ զորակոչվելը` 20-ամյա երիտասարդը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող էր: Ադամ Սահակյանի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 13-ին:

MOST POPULAR