Tuesday, December 18, 2018

Խորին երախտագիտությամբ. «ԱրմենիաՆաուն» թերթում է 14 տարվա առաջամարտիկ լրագրության էջը

«ԱրմենիաՆաուի» սիրելի ընթերցողներ,

Շնորհակալություն 14 տարի շարունակ մեզ աշխատանքն իմաստալից դարձնելու համար: Այսօր, սակայն, մենք անում ենք մեր գործը վերջին անգամ:

Այս հրապարակմամբ մենք ավարտում ենք հայաստանյան լրագրության մի հիանալի դրվագ: Ավարտում ենք այն ակնկալիքով, որ մեր էջերը պատրաստած լրագրողները կշարունակեն ազդեցություն ունենալ տեղական լրատվական դաշտի վրա, և դուք, հավանաբար, դեռևս հնարավորություն կունենաք նրանց աշխատանքներին առնչվելու:

2002-ի հուլիսին «ԱրմենիաՆաուն» հայտնվեց անսպասելի, մի ժամանակ, երբ առցանց լրատվամիջոցի հաստատման համար մեծ շանսեր չկային այն երկրում, որտեղ dial-up-ը լավագույն ինտերնետային կապն էր համարվում, և սոցիալական կայքերը դեռ հորիզոնում չէին նշմարվում:

Նախագահ Սահակյանն ասում է, որ պատգամավորի հետ կապված միջադեպը «ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդդիմադիր պատգամավորի ծեծի ենթարկվելու միջադեպը որակել է «ուղղակի հարված ԼՂՀ պետականությանը»:

Զեման. Չեխիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ցանկանում է, որ իր երկիրը հետևի Գերմանիայի օրինակին` Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները պաշտոնապես ցեղասպանություն ճանաչելու: Նա սա ասել է մինչև պաշտոնական այցով Հայաստան ժամանելը` ըստ չեխական լրատվամիջոցների:

Մերկելն ասում է, որ ծագումով թուրք գերմանացի պատգամավորների դեմ Թուրքիայի մեղադրանքներն անհասկանալի են

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915 թ. հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի կողմից ծագումով թուրք գերմանացի օրենսդիրների նկատմամբ մեղադրանքներն անհասկանալի են:

Ադրբեջանցի կինն անցել է Հայաստան, Կարմիր խաչը տեղեկացված է

Հայաստանի հատուկ ծառայությունները ներկայումս ստուգում են այն հանգամանքները, թե ինչպես է երեքշաբթի ադրբեջանցի կինն անցել հայկական կողմ:

Ծեծված. Ղարաբաղից չեմ գնա

Արցախում ծեծի ենթարկված Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում՝ քթի, այտոսկրի, ողների կոտրվածքներով, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է. ծեծել-ջարդելուց հետո ստիպել են ստորագրել իր ձեռքով գրված մի գրության տակ, որ կդադարեցնի իր քաղաքական գործունեությունը և կհեռանա Արցախից:

Սարգսյան. հայ-չինական հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «հայ-չինական բազմադարյա բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը» համարել է մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից` հունիսի 6-ին ընդունելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը:

Իրանի նախագահ Ռոհանին ասում է, որ շուտով կայցելի Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մոտ ժամանակներս կայցելի Հայաստան` այս մասին Ռոհանին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, ով հունիսի 5-ին պաշտոնական այցով ժամանել էր Թեհրան: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի արտգործնախարարությունից:

Նախկին փոխվարչապետը նշանակվել է ԱԱԽ քարտուղար

Հայաստանի նախկին փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Երևանը դատապարտել է Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծությունները

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է զինված խմբավորումների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները` կիրակի օրը հայտարարել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: