Լավրովի պլանի ձախողո՞ւմ. հայերը ոտքի են կանգնում տարածքային զիջումների դեմ

Photo: Photolure

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Ղարաբաղ Երևան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի նախօրեին, ով պետք է ներկայացներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանը: Սակայն, ամենայն հավանականությամբ, Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղ փոխել է հայկական կողմի վերաբերմունքը այդ պլանի նկատմամբ:

Նախ` Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Լավրովը կայցելի Բաքու և Երևան, որտեղ կներկայացնի պլանը: Այնուհետև ասել էր, որ Բաքու այցելություն չի լինի, և իրեն սխալ են հասկացել: Ապա Զախարովը հայտարարել էր, որ դա ոչ թե պլան է, այլ պլանի «նախնական նյութ»: Միևնույն ժամանակ, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Լավրովն այցելում է` խոսելու ռուս-հայկական հարաբերությունների և միայն անուղղակիորեն Ղարաբաղի մասին:

Ի՞նչ է փոխվել Լավրովի այցից երկու օր առաջ, և ինչո՞ւ է ձախողվել ռուսական կարգավորման պլանը` դեռևս առանց առաջարկվելու: Եվ արդյո՞ք գոյություն ուներ այդպիսի պլան:

Photo: Photolure
Photo: Photolure

Մինչ հարյուրավոր քաղաքացիական ակտիվիստներ հինգշաբթի ուշ երեկոյան բողոքի ակցիա են անցկացրել մայրաքաղաք Երևանում` ընդդեմ ցանկացած տարածքային զիջումների Ադրբեջանին, ինչը, նրանց կարծիքով, ներառված է Լավրովի պլանում: Ռուսաստանի դեսպանատան առջև որոշ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ, ցուցարարները պահանջել են նաև դադարեցնել ռուսական զենքի վաճառքի Ադրբեջանին:

Քառօրյա պատերազմից անմիջապես հետո և Ռուսաստանի նախաձեռնությամբ կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ առաջարկել է քննարկել, այսպես կոչված, Կազանի կարգավորման փաստաթուղթը: Որոշ ռուսաստանյան թերթեր ներկայացրել էին այս պլանի էությունը, որը ենթադրում է ղարաբաղյան տարածքների հանձնում «հետաձգված կարգավիճակի» դիմաց: Այլ խոսքով` հարակից տարածքները հանձնվում են, տեղակայվում են խաղաղապահներ, սակայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հանրաքվեն անցկացվում է ոչ թե անմիջապես, այլ անորոշ ժամանակ անց:

Երեկ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը պնդելու է հրաժարվել հետաձգված կարգավիճակից և հանրաքվեն անմիջապես անցկացնել կարգավորման ակտի ընթացքում:

Միևնույն ժամանակ որոշ հայ քաղաքական ուժեր անընդունելի են համարել տարածքային զիջումների գաղափարը: Մասնավորապես, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է, որ իր կուսակցության համար անընդունելի են տարածքային զիջումները: Իսկ ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել տարածքային զիջումների հավանականության մասին խոսող անձանց:

Ըստ որոշ տեղեկությունների` նախագահ Սերժ Սարգսյանի Ղարաբաղ կատարած այցի ընթացքում քննարկվել է տարածքային զիջումների հավանականությունը` որպես կարգավորման մաս: Սակայն Ղարաբաղի գրեթե բոլոր քաղաքական ուժերը և բանակը կտրականապես հրաժարվել են նման տարբերակ քննարկելուց` դա համարելով կապիտուլյացիա:

Փորձագետները Լավրովի պլանի «ձախողումը» պայմանավորում են հայ քաղաքական ուժերի և բանակի այս դիրքորոշմամբ: Թեև բոլորն էլ հասկանում են, որ դրա այլընտրանքը կարող է լինել դանդաղ ընթացող պատերազմը, երբ Ադրբեջանը գրեթե ամեն օր սպանում է հայ զինվորների, կամ նոր հարձակում: Սակայն տարածքները հանձնելու հեռանկարներն ավելի վտանգավոր են թվում արդեն ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև ամբողջ Հայաստանի և տարածաշրջանի համար: