Հայաստանում փորձագետները ասում են` ռուսական գազի գնի նվազեցումը «համարժեք» չէ համաշխարհային կոնյուկտուրային

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Անցյալ շաբաթ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի սակագնի նվազեցման հայտ ներկայացնելու իր մտադրության մասին:

Նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների համար 1 խորանարդ մետր գազի գինը նվազեցնել 156 դրամից մինչև 146,7 դրամ, իսկ խոշոր սպառողների համար` 276,98 դոլարից 257,56 դոլարին համարժեք դրամ:

Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցի ընթացքում հայտարարվել էր Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագինը 15 դոլարով նվազեցնելու մասին` 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլարից 150 դոլար:

Սպառողների համար գազի սակագները ձևավորվում են սահմանին գազի գնից և ներքին մատակարարումների արժեքից, որով զբաղվում է «Գազպրոմ Արմենիան»: Այժմ ներքին մատակարարումներն ավելի թանկ են, քան Ռուսաստանից մինչև Հայաստան գազի մատակարարումները, իսկ սպառողը վճարում է մոտ 400 դոլար 1000 խմ-ի համար` «Գազպրոմ Արմենիայի» համար ապահովելով գերշահավետ մարժա:

Փորձագետները դա կոչում են քաղաքական PR-կազուս` նվազեցնելով գինը մինչև 150 դոլար, Ռուսաստանն ասես ցույց է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը: Սակայն փաստն այն է, որ Հայաստանում սպառողները վճարում են աշխարհում ռուսական գազի համար գրեթե ամենաբարձր գինը:

Մինչդեռ եվրոպական սպառողների համար ռուսական գազի արժեքը շարունակում է ընկնել: Մարտին Գերմանիայի հետ սահմանին ավելի քան 10 տարվա ընթացքում «Գազպրոմի» միջին պայմանագրային գները հասել են նվազագույնին և կազմել է 147,2 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց` հաղորդել է տնտեսական զարգացման նախարարությունը ամենամսյա մոնիթորինգում` վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները:

Մեկ ամսվա ընթացքում ռուսական գազը նվազել է 14,6%-ով, տարեկան կտրվածքով գները նվազել են 56%-ով: Մինչդեռ Հայաստանի համար գազի գնի աննշան նվազեցումը ներկայացվում է որպես քաղաքական ծառայություն և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության առավելություն: Համոզելով Հայաստանին միանալ ԵԱՏՄ-ին` Մոսկվան հայտարարում էր, թե կվերացնի ԵԱՏՄ անդամների համար գազի և նավթի ներմուծման մաքսատուրքերը: Սակայն Ռուսաստանը մինչ օրս դեռ չի վավերացրել այդ որոշումը:

Հայ տնտեսագետները պնդում են, որ թանկ գազը թույլ չի տալիս զարգացնել մրցունակ արտադրություն: Մասնավորապես, ֆերմերներն ասում են, որ գազի այս գնով նրանք չեն կարող զարգացնել ջերմոցային արտադրությունը, ավելի շահավետ է ներմուծել թուրքական էժան գյուղատնտեսական արտադրանք:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին նիստում ասել է, որ սպասվում է ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի սակագների իջեցում: Սակայն վերլուծաբաններն ասում են, որ 10 դրամով նվազումը, ինչի մասին նշված է «Գազպրոմ Արմենիայի» հայտում, համարժեք չէ աշխարհում ձևավորված կոնյունկտուրային, որտեղ գազի գները կտրուկ նվազում են` խթանելով արտադրության զարգացումը:

Տնտեսագետներն ասում է, որ Հայաստանը պետք է վերանայի Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այցի ժամանակ 2013 թ. դեկտեմբեր 2-ին Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրը: Այս պայմանագիրը ոչ միայն սահմանում է գազի բարձր սակագներ, այլև, ըստ էության, արգելում է «երրորդ երկրներից» գազի ձեռքբերումը: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը սահմանակից է Իրանին, որը գազի պաշարներով համարվում է աշխարհում երկրորդ երկիրը: Հայաստանն այսօր էլ Իրանից գազ է ստանում փոխանակման սխեմայով, սակայն Ռուսաստանի հետ պայմանագրի պատճառով չի կարող մեծացնել գազի գնումները: