
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի նախազգուշացրել է Գերմանիային Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն պաշտոնապես ճանաչելուց:
Եթե Գերմանիայի խորհրդարանն օրինագիծն ընդունի, ապա դա կլինի Բեռլինի հետ Անկարայի հարաբերությունների սթրես թեստ` ասել է Թուրքիայի առաջնորդը Իզմիրում` Deutsche Presse-Agentur-ի հաղորդմամբ:
Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկելու է այդ բանաձևը, որին սատարում են իշխող կոալիցիան և ընդդիմադիր կուսակցությունները:
Էրդողանը հայտարարել է, որ ինքը նաև հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Եթե բանաձևը հինգշաբթի ընդունվի, ապա դա «բնականաբար կվնասի երկու երկրների հետագա դիվանագիտական, տնտեսական, գործարար, քաղաքական և ռազմական հարաբերություններին, իսկ մենք երկուսս նաև ՆԱՏՕ-ի անդամ ենք»,- ասել է Թուրքիայի առաջնորդը: