ԱՀՀ-ն կոչ է անում կոնգրեսականներին կոչ է արել դուրս գալ թուրքական, և ադրբեջանական հարցերով հանձնախմբերից

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) կոնգրեսականներին կոչ է արել դուրս գալ Կոնգրեսի Թուրքիայի ու ամերիկաբնակ թուրքերի և ադրբեջանական հարցերով հանձնախմբերից՝ «հաշվի առնելով ապրիլի 2-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնած և թուրք զինծառայողների, անձնակազմի և թուրքական սպառազինության օժանդակությամբ ռազմական հարձակման ժամանակ դրսևորված և իր գագաթնագետին հասած վարքագիծը»:

ԱՀՀ նամակում մատնանշվում են Ադրբեջանի կատարած աղաղակող բռնարարքները, այդ թվում՝ 12-ամյա տղայի սպանությունը և տարեց զույգի զարհուրելի սպանություն-խոշտանգումը, «կամիկաձե» անօդաչու սարքի կիրառումը և ազգությամբ եզդի Հայաստանի քաղաքացի երիտասարդ զինվորականի և երկու քրիստոնյա հայ զինվորների գլխատումը: Ի լրումն այս բռնության, այդ վայրագությունները համացանցով տարածվել էին «Իսլամական պետության» ոճով տեսանյութի միջոցով՝ քրիստոնյա հայերի դեմ հետագա բռնություններ հրահրելու նպատակով:

«Այս դաժանությունը խիստ մտահոգիչ է, հստակորեն խախտում է Ժնևյան կոնվենցիաները և ակնհայտորեն նմանվում է «Իսլամական պետության» կողմից կիրառվող մարտավարությանը»,- նամակում հայտարարել են ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել էր, թե իրենց զինվորները «դարձել էին շեհիդներ» կամ մահմեդական նահատակներ:

«Անկախ ադրբեջանական և թուրքական վարչակարգերի զորակցելու ձեր նախկին դրդապատճառների՝ չենք կարող պատկերացնել, որ որևէ ամերիկացի կշարունակի այդպես վարվել՝ ի դեմս վերջին իրադարձությունների,- ասել են ԱՀՀ համանախագահները: – Այդպես վարվելը կնշանակեր ներել այդպիսի վարքագիծը»: