Ղարաբաղ. ադրբեջանական դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը խափանվել է

Photo: Photolur

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդել է հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը հետ կասեցնելու մասին:

Ապրիլի 2-5-ը շփման գծի հարավային ուղղությունը դարձել էր հակամարտության գոտում վերջին լայնածավալ գործողությունների ժամանակ ամենաթեժ մարտերի թատերաբեմը, որտեղ երկու կողմից բազմաթիվ զոհեր և վիրավորներ են եղել:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հատուկ նշանակության ջոկատայինների ներթափանցման փորձը եղել է ժամը 04:55-ի սահմաններում, բայց հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են նրանց և հետ շպրտել:

Թեև Ադրբեջանի կողմից շփման գծի որոշ հատվածներում շարունակվող արկակոծությանը, ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը և «վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը»: