Ղարաբաղ. հայ զինվոր է զոհվել շփման գծում

Photo: Photolure

Երեքշաբթի Լեռնային Ղարաբաղում հայ զինվորը ստացել է մահացու հրազենային վիրավորում` հաղորդել են Ստեփանակերտի ռազմական գերատեսչությունից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 09:50-ի սահմաններում` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Զոհվել է Գևորգ Գևորգյանը` ծնված 1996 թ.:

Սա մահացու ելքով վերջին միջադեպն է ապրիլի 5-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունից հետո, երբ մինչ այդ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով երկու կողմերից բազմաթիվ զինծառայողներ են զոհվել և վիրավորվել: