Հեռահար պատերազմ. Հայաստանը և Ղարաբաղը կոշտացնում են դիրքորոշումը ադրբեջանական ագրեսիայից հետո

Photo: Nazik Armenakyan /ArmeniaNow.com

Լեռնային Ղարաբաղում շարունակվում է հեռահար պատերազմը, երկու կողմերն էլ ծանր հրետանիով և զենիթահրթիռային կայանքներով կրակում են միմյանց դիրքերի վրա և իրար մեղադրում սեփական բնակավայրերը հրետակոծելու մեջ: Հայկական կողմը պնդում է, որ ստիպված է պաշտպանվել և Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու պայմաններ է առաջադրում:

Ապրիլյան պատերազմը, ադրբեջանցի զինվորների բարբարոսական գործողությունները, ովքեր գլխատել և խոշտանգել են հայ զինվորների մարմինները, Ղարաբաղի բնակավայրերի գնդակոծությունները ստիպել են հայկական կողմին փոխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մոտեցումները: Եթե նախկինում Հայաստանը և Արցախը բանակցություններ վարելու և փոխզիջումների դիմելու պատրաստակամություն էին հայտնել, ապա այժմ առաջ են քաշում բանակցությունները վերսկսելու միակ պայմանը` ռազմական գործողություններից հրաժարվելու և անվտանգության երաշխիքների մասին ինչ-որ համաձայնագրի կնքում:

BAko-SahakyanՀինգշաբթի այս մասին հայտարարվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո, որը վարել է կուսակցության և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը բանակցություններ վերսկսելու երեք պայման է ներկայացրել` վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:

Գրեթե համանման հայտարարություններով է հանդես եկել նաև Ղարաբաղի ղեկավարությունը: Նախ` նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ բանակցությունները պետք է սկսել գրեթե զրոյից, և միջնորդները պետք է որքան հնարավոր է արագ ներդնեն հետաքննության մեխանիզմներ: Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը կոչ է արել դադարեցնել հողերը հնարավոր հանձնելու շուրջ անհիմն քննարկումները: Հիշեցնենք, որ կարգավորման մասին նախկին առաջարկները ենթադրում էին հայկական կողմից տարածքային զիջումներ:

Բակո Սահակյանը նշել է, որ ներկայումս չի տեսնում բանակցային գործընթացի հնարավորություն: «Այն, ինչ թույլ է տվել Արբեջանը, երևէ կերպ չի խոսում այն մասին, որ մոտ ապագայում մենք վերադառնալու ենք բանակցային սեղանի շուրջ»,- եզրափակել է նա:

Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի բարբարոսական գործողությունները Ղարաբաղին ստիպել են քայլեր ձեռնարկել, մասնավորապես, պաշտպանել մայրաքաղաքը:

«Իմ հաջորդ հրամանն է եղել` դուրս բերել կրակային դիրքերին մեր զենիթահրթիռային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, մեր հրթիռային համակարգերը»,- ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրական Ստեփանակերտը ռմբակոծելու Ադրբեջանի սպառնալիքը:

«Դպրոցում սպանված մեր 12-ամյա երեխան, մեր գլխատված տղաների մարմինները, իրենց բնակարանում սպանված մեր 90-ամյա ծնողները, մյուս վայրագությունները վկայում են այն մասին, որ նրանք հերթական անգամ գալիս էին գլխատելու մեզ բոլորիս, հոշոտելու մեր նախնիների գերեզմանները, բռնաբարելու մեր կանանց և երեխաներին»,- հավելել է ԼՂՀ նախագահ Սահակյանը:

Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի դիպուկ գնահատականներ տա Ադրբեջանի գործողություններին, քանի որ այն սպառնում է նաև միջազգային հանրությանը:

Արդյոք կհաջողվի՞ ստիպել Ադրբեջանին կնքել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր: Փորձագետները դա կասկածելի են համարում, հայտարարելով, որ այստեղ մեծ է միջնորդների դերակատարումը, ովքեր առայժմ բավարարվում են խաղաղության կոչերով, չընդունելով միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին Հայաստանի առաջարկությունները:

Սակայն, միջնորդները նաև հայտարարում են, որ առանց հրադադարի ռեժիմը ամրապնդելու քաղաքական բանակցությունների վերսկսումն անիրական է: