Ղարաբաղ. պաշտպանության բանակի վիրավոր զինծառայողը մահացել է հոսպիտալում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող 20-ամյա Սարգիս Գասպարյանը երկուշաբթի հրազենային վիրավորումից մահացել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում` հայտնել են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից:

Շուշի քաղաքում ծնված Գասպարյանը ապրիլի 29-ին շփման գծում վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում` օգնելով դիրքեր հասցնել իր վիրավոր ընկերոջը:

Չնայած չորս օր տևած լարված դիմակայությունից հետո Ադրբեջանի հետ ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությանը` Լեռնային Ղարաբաղում շարունակվում են նոր զոհեր գրանցվել շփման գծում պարբերաբար հնչող կրակոցների հետևանքով:

Հայկական և ադրբեջանական կողմերը հակամարտության գոտում ընթացիկ լարվածության համար մեղքը բարդում են միմյանց վրա: