Ղարաբաղ-Հայաստան. ԼՂՀ ղեկավարը և ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչը քննարկել են բանակաշինության հարցեր

Ղարաբաղ-Հայաստան. ԼՂՀ ղեկավարը և ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչը քննարկել են բանակաշինության հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ` հաղորդել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ըստ մամուլի հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների և բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Երկուշաբթի ԼՂՀ է մեկնել նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (1991-1998), որտեղ նա հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության, այդ թվում` ԼՂՀ նախագահ Սահակյանի հետ: