ԼՂՀ-ն ճանաչելու քայլ. Հայաստանի Կառավարությունը հավանություն տվեց ընդդիմության ներկայացրած օրինագծին

Հայաստանի Կառավարությունը հինգշաբթի հավանություն տվեց Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին օրինագծին, որի համահեղինակներն են Ազգային ժողովի երկու ընդդիմադիր պատգամավորներ:

Այս քայլը հաջորդել է հակամարտության գոտում լարվածության վերջին սրմանը, երբ ապրիլի սկզբին Ադրբեջանը դիմեց բազմաթիվ զոհերի հանգեցրած լայնածավալ հարձակման:
Դեռ նախքան այս օրինագծի քննարկումը Ադրբեջանն այն որակել էր «հայկական կողմի հերթական սադրանք»:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի համատեղ ներկայացրած օրինագծին տված եզրակացության մեջ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ասել է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը պայմանավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Օրինագծի հեղինակները հաղորդել են, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետությունը չէր ճանաչում ԼՂՀ-ը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում, իր համաձայնությամբ, կարող էր Լեռնային Ղարաբաղի համար այլ կարգավիճակ սահմանվել:

Օրինագիծը այժմ պետք է քննարկվի և քվեարկության դրվի Հայաստանի խորհրդարանում:

Անցյալում էլ մի քանի ընդդիմադիր ուժեր փորձել են նման օրինագիծ անցկացնել, որոնք սակայն դա, ըստ էության, կասեցվել են խորհրդարանական մեծամասնություն կազմող նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության կողմից:

Մինչդեռ Ադրբեջանը զգուշացրել է, որ եթե Հայաստանն ընդունի այս օրինագիծը, ապա դա կնշանակի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի ավարտ:

Չորեքշաբթի «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարևորել Երևանի այս քայլը, ասելով, որ Հայաստանը վերահաստատել է, որ «[Լեռնային Ղարաբաղի] կարգավիճակը պետք է որոշվի ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, այլ ոչ թե միակողմանիորեն»: