«Եվրատեսիլ». երգի մրցույթում հայ երգիչը ծածանում է Ղարաբաղի դրոշը

Photo: Iveta Mukuchyan's facebook official page

«Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի ներկայացուցիչը Իվետա Մուկուչյանը անցյալ գիշեր առաջին կիսաեզրափակչի արդյունքների քվեարկության և ամփոփման ժամանակ ծածանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Հիշեցնենք, որ նա ինը այլ երկրների, այդ թվում` նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցել է մեծ եզրափակիչ:

Միջազգայնորեն չճանաչված հանրապետության` ԼՂՀ դրոշի և այլ խորհրդանիշների առկայությունը «Եվրատեսիլի» շոուներում վաղուց քննարկվող թեմա է, և այս տարի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող մեծ ժողովրդականություն վայելող երգի մրցույթի կազմակերպիչները անցյալ շաբաթ միջոցառմանն ընդառաջ իրարամերժ հայտարարություններ էին արել սրա շուրջ:

Ըստ վերջին պարզաբանման, սակայն, ԼՂՀ դրոշը չի արգելվել է մրցույթում, որը, ինչպես հայտնի է, ձգտում է խուսափել քաղաքականացումից:

Ըստ wiwibloggs.com-ի, որը «Եվրատեսիլին» նվիրված աշխարհի ամենաընթերցվող անկախ կայքն է, Գերմանիայում բնակվող 29-ամյա հայ երգչուհին առաջին կիսաեզրափակչում հաղթելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է, թե քանի որ ինքը ներկայացնում է Հայաստանը, ապա նրա սիրտը, մտքերն և զգացմունքները իր ժողովրդի հետ են: «Թեև 150 մլն մարդ են հետևում ինձ, իմ մտքերը իմ հայրենիքի հետ են»,- հայտարարել է Մուկուչյանը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ ձգձվող հակամարտության  ընթացքում ապրիլի սկզբին աննախադեպ լարվածություն արձանագրվեց մեջ, որը հանգեցրեց Հայաստանից և  Ադրբեջանից շուրջ հարյուր զոհերի և գրեթե նույնքան վիրավորների:

Տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայ երգչուհին պարզաբանել է, որ ինքը «պարզապես ցանկանում է խաղաղություն սահմաններում»:

Մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան և ադրբեջանական պատվիրակության անդամները, ինչպես հաղորդվում է, խուսափել են Մուկուչյանի քայլին մեկնաբանություններ տալուց, միայն ասելով, որ «Եվրատեսիլը» երգի մրցույթ է»:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 12-ին, իսկ մայիսի 14-ին` մեծ եզրափակիչը, որին կմասնակցեն 26 երկրների ներկայացուցիչներ:

«Եվրատեսիլ-2016»-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մրցույթի պաշտոնական կայք` www.eurovision.tv