Հաղթելով ադրբեջանցուն. հայ մարզիկը «հաղթական» մենամարտի գումարը փոխանցում է ղարաբաղյան բանակին

Photo: Photolure

Խառը մենամարտերի OFS 8 մրցաշարում ադրբեջանցի մրցակցին հաղթած հայ մարզիկը հաղթանակի համար ստացած գումարը փոխանցելու է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին:

Նրա խոսքով` մոտ օրերս նա իր մարզչի հետ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ` գումարը փոխանցելու, թեև գումարի չափը չի նշվում:

Ադրբեջանցու դեմ հայ մարզիկի մրցամարտը անցկացվել էր ապրիլի սկզբին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ հարձակումից ընդամենը մի քանի շաբաթ անց:

23-ամյա Ալբերտ Ղազարյանի` Մոսկվայում անցկացրած մենամարտը դարձել է սոցիալական ցանցերի ամենադիտված տեսանյութերից մեկը: Իր հաջողությունը տոնելով` Ղազարյանը հայոց եռագույնի հետ ռինգ է բերել նաև Ղարաբաղի դրոշը և հաղթանակը նվիրել հայոց բանակին:

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանը հաղթանակած մարզիկին էլ մեքենա է նվիրել: