
Հայաստանի Ազգային ժողովի գլխամասային հանձնաժողովը երկուշաբթի դրական եղրակացություն չի տվել ընդդիմադիր օրենսդիրներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանին հեղինակած օրինագծին, որով Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Օրինագծի քննարկումը, որը մայիսի 5-ին ՀՀ կառավարությունը ներկայացրել էր Ազգային ժողով, հաջորդել էր մի քանի շաբաթ առաջ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողություններին, որոնց ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ԱԺ-ում մեծամասնություն կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդը, զգուշացրել էր Բաքվին, որ զինված բախումները լայնածավալ պատերազմի վերածվելու դեպքում Երևանը կքննարկի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցը:
Ի պատասխան Ադրբեջանը հայտարարել էր, որ Հայաստանում նման օրինագծի ընդունումը կնշանակի Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ միջազգային միջնորդությամբ բանակցությունների ավարտ և, հետևաբար, կհանգեցնի նոր պատերազմի: Մոսկվայի պաշտոնատար անձինք նույնպես տարակուսել էին Երևանի ձեռնարկած այդ քայլից:
ՀՀԿ անդամների մեծ մասը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները այսօր հարցականի տակ են դնում Ղարաբաղի ճանաչման օրինագիծն ընդունելու ողջամտությունը, բայց նրանք այս քայլը հիմնականում համարում են Ադրբեջանի նոր հարձակումը զսպող գործոն:
Փոստանջյանը, Բագրատյանը և մի շարք այլ օրենսդիրներ, ընդհակառակը, կարծում են, որ միայն Ղարաբաղի պաշտոնական ճանաչումը կտրամադրի անվտանգության ավելի շատ երաշխիքներ` հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի փորձերի դեմ:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումներից հետո հանձնաժողովի անդամների մեծ մասը` թե՛ իշխանամետ և թե՛ ընդդիմադիր ներկայացուցիչները, քվեարկությանը չեն մասնակցել, արդյունքում միայն 1-ական ՀՀԿ-ական (դեմ) և «Ժառանգությունից» (կողմ) պատգամավորներ են քվեարկել: Իսկ արդեն խորհրդարանում օրինագիծը օրակարգում ընդգրկել-չընդգրկելու հարցի քվեակությանը մասնակցել են միայն Հայ հեղափոխական դաշնակցության և «Ժառանգության» պատգամավորները, որը բավարար չէր օրինագիծն օրակարգում ընդգրկելու համար: