Զայրույթ Ռուսաստանի դեմ

Տասնյակ հայաստանցիներ այսօր երեկոյան բողոքի ցույց են անցկացրել Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև` քննադատելով ռազմավարական դաշնակից համարվող երկրի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու փաստը: Ավելի վաղ այս ամիս մոտ ութ տասնյակ հայ զինվոր է զոհվել Լեռնային Ղարաբաղում` պաշտպանվելով ռուսական ժամանակակից հարձակողական զենքով զինված ադրբեջանցի ագրեսորից: