Հերոսներին վայել դիմավորում

Photo: Photolure

Երկուշաբթի վաղ առավոտյան հայ մարզասերները դիմավորեցին մեր ծանրորդներին, ովքեր Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում փայլուն հանդես եկան` նվաճելով 18 մեդալ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում էր` անձամբ դիմավորելու մեդալակիրներին: