
Երևանում բացվել է Իրաքում և Սիրիայում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Հինգշաբթի տեղի ունեցած բացման արարողությանը ներկա էին ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ, Հայաստանում Լեհաստանի դեսպանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, եզդիական տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: