Հանրապետության տոն

Photo: www.president.am

Մայիսի 28-ին Հայաստանում տոնում են Առաջին հանրապետության օրը: Հիմնական տոնակատարությունները տեղի ունեցան Սարդարապատում, որտեղ հայկական զորքերն ու կամավորները հերոսական մարտեր են մղել 1918-ի մայիսին` թուրքական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար: Սարդարապատի, ինչպես նաև Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հաղթանակները հանգեցրեցին 98 տարի առաջ առաջին կարճատև ժողովրդավարական պետության ստեղծմանը:

Photos/ www.president.am