Վերջին հրաժեշտ

Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com

Այսօր երեկոյան Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեց Ղարաբաղում զոհված Ադամ Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը: Մինչև բանակ զորակոչվելը` 20-ամյա երիտասարդը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող էր: Ադամ Սահակյանի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 13-ին: