Ցավ և հպարտություն

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Ցավը չի թողնում, որ հպարտանամ,- արցունքները զսպելով` որդու լուսանկարին է նայում Անահիտ Հարությունյանը,- դիպուկահար էր, 8 ամսվա ծառայող…

19-ամյա Գրիգոր Հարությունյանը քառօրյա պատերազմում նահատակված շուրջ 100 զիծառայողներից մեկն էր: Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության ձեռքբերումից հետո նրա մարմինը, ի թիվս անհայտ կորած համարվող 17 զինվորների, Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձվեց հայկական կողմին: Տիկին Անահիտը որդու մահվան գույժն իմանում է ապրիլի 11-ին:

47-ամյա Անահիտ Հարությունյանը ամուսնու մահից հետո 13 տարի է զինծառայող է` մայոր: Միայնակ, անթիվ դժվարություններով մեծացնելով 4 երեխաներին` Անահիտ Հարությունյանը 2009-ից ժամանակավորապես ապրում է Երևանի ծայրամասերից մեկի 4-րդ կարգի վթարային մի շենքում:

– Տեղափոխվելուց հետո երեք տարի լույս ու ջուր չունեինք, մոմի լույսի տակ էինք ապրում… Գրիգորս ասում էր` ծառայությունից գամ, կամաց-կամաց տունը կվերանորոգեմ: Շատ շնորհքով էր, ձեռից ամեն ինչ գալիս էր…
Այս շաբաթ նշվում է ապրիլի 2-5-ը քառօրյա պատերազմի ընթացքում նահատակված նորօրյա հերոսները քառասունքը: