Անդրանիկ «Ավրորան»

Photo: auroraprize.com

Երևանում այսօր երեկոյան առաջին անգամ կայացած հանուն մարդասիրաց «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին 100 հազար դոլար հանձնեց առաջին դափնեկրին: Ամենամյա մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանության վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն և REMA հիվանդանոց) հռչակվեց AuroraPrize-ի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով և խնամելով որբերին ու փախստականներին։