Հետաքննություն. Երևանում ավտոբուսի պայթյունի ահաբեկչության ապացույց չկա

Photo : Photolure

Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի հերքվել է անցյալ գիշեր մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի ահաբեկչության վարկածը: Պայթյունի հետևանքով երկու մարդ էր զոհվել, յոթը վիրավորվել:

Քննիչները համարում են, որ հանցագործությունը կատարվել է «անձնական հողի» վրա, թեև դեպքի վայրում հայտնաբերվել են «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի հետքեր:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է բջջային քարտ, որի բաժանորդի տանը հայտնաբերվել են «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

Քննիչների խոսքով`անձը նախապատրաստվել է վնասել իր հարազատներին, բայց պարզ չէ, թե արդյոք նա ծրագրել է դա անել ավտոբուսո՞ւմ, թե՞ պարզապես տեղափոխել է պայթուցիկ նյութը, որը և պայթել է:

Ոստիկանությունը դեռ չի պարզել է պայթյունի հետևանքով զոհերից մեկի ինքնությունը: Դեռ հստակ չէ` արդյո՞ք սա կասկածյալի դիակն է: Նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։