Սարգսյանը պաշտոնանկ է արել բանակի երեք գեներալների

ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամատար նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ին ստորագրած երեք հրամանագրով  աշխատանքից ազատվել են պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մասնավորապես, պաշտոնանկ են արվել պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը և զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը։