Լավ լուր. զոհված հայ զինծառայողի կինը աղջիկ է ունեցել

Photo by Samvel Grigoryan

Ուրբաթ առավոտյան իր հայրենի Գյումրի քաղաքում աղջիկ է ունեցել մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զոհված 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի երիտասարդ այրին:

Ախուրյանի «Մոր ու մանկան» առողջության կենտրոնի բժիշկները լրատվամիջոցներին ասել են, որ մայրը` Գյումրու մանկավարժական համալսարանի ուսանողուհի 18-ամյա Անուշ Օհանյանը և նորածինը լավ են զգում և արդեն երկուշաբթի դուրս կգրվեն:

Փոքրիկի քաշը 2 կգ 900 գրամ է, նրան կոչել են Հրաչ Գալստյանի մոր անունով` Անահիտ, ինչպես որոշել էին ամուսինները:

Գալստյանը զոհվել է ապրիլի 3-ին Ղարաբաղի հյուսիսային Թալիշ գյուղի պաշտպանության ժամանակ, որտեղ քառօրյա պատերազմի ընթացքում ծանր մարտեր են մղվել: