Տեղի է ունեցել նախագահի 2015 թ. մրցանակների հանձնման արարողությունը

Photo: Photolure

Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է` հինգշաբթի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` 2015թ. մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար մրցանակներ շնորհելով մոտ երկու տասնյակ գիտնականների, արվեստագետների և այլ գործիչների:

«Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր լուրջ աշխատանք պետք է ճանաչվի ու գնահատվի: Այս մրցանակի ծրագիրն էլ ստեղծվել և իրականացվել է հենց այդ տրամաբանությամբ»,- ասել է Սարգսյանը իր խոսքում:

ՀՀ նախագահի մրցանակին արժանացածների շարքում է նաև ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը, ով վերջերս արժանացել էր Պուլիտցերյան մրցանակի պոեզիայի բնագավառում:

Նա արժանացել է այդ մրցանակին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

2015 թ. նախագահի մրցանակակիրների մասին ամբողջական տեղեկատվությունը տե՛ս այստեղ: