Մերկելն ասում է, որ ծագումով թուրք գերմանացի պատգամավորների դեմ Թուրքիայի մեղադրանքներն անհասկանալի են

Photo: www.wikipedia.org

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915 թ. հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի կողմից ծագումով թուրք գերմանացի օրենսդիրների նկատմամբ մեղադրանքներն անհասկանալի են:

«Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի օրենսդիրներն առանց բացառության ազատորեն ընտրվել են, և թուրքական կողմի այդ մեղադրանքներն ու հայտարարություններն անհասկանալի են»,- Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Մերկելը` Reuters գործակալության հաղորդմամբ:

Կիրակի Էրդողանը քննադատել է Գերմանիայի խորհրդարանին այդ բանաձևն ընդունելու համար և ասել, որ Գերմանիան ներկայումս իրեն երեսպաշտորեն է պահում` հաշվի առնելով սեփական պատմությանը:

Գերմանական մամուլը նաև լայնորեն արձագանքել Էրդողանի այն հայտարարությանը, թե բանաձևի օգտին քվեարկած ծագումով թուրք գերմանացի պատգամավորների արյունը «արատավորված» է, և որ նրանց արյունը պետք է լաբորատոր քննության ենթարկել: