ԿԸՀ. գործող քաղաքապետը հաղթել է Հրազդանի ընտրություններում

Photo: Photolure

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, որը ներկայացնում է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), կիրակի վերընտրվել է կայացած քաղաքապետի ընտրություններում, որը ընդդիմադիր անդամների և դիտորդներ պնդումներով` անցել է բազմաթիվ խախտումներով:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների` Դանիելյանը ստացել է 12.510 քվե, իսկ նրա հիմնական ընդդիմադիր մրցակից Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն)` 10.267 ձայն:

Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև Հայաստանի մի շարք այլ համայնքներում: Մասնավորապես, ՀՀԿ-ական գործող քաղաքապետները վերընտրվել են Սպիտակում և Թալինում: