Ստեղծարար առաջարկ. պատգամավորն ասում է` պետք է ստեղծել զորակոչիկների սերմնաբջիջների բանկ

Թևան Պողոսյան (Photo: Photolure)

Ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում է զորակոչիկների սերմնաբջիջների բանկ պահել` նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար, մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, մասնավորապես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Պողոսյանն առաջարկում է լրացում կատարել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով և ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարևոր և էական նշանակություն»:

«Մեկը կարող է թոռ ունենալու ցանկությամբ պահպանի, մյուսը, օրինակ՝ չամուսնացած կին, որը արհեստական բեղմնավորմամբ ուզում է երեխա ունենալ, մտածում է` ո՞ւմն է լինելու, իսկ այս դեպքում կարող է գնալ, կոնկրետ ասել` ա՛յ էն հերոս տղայից եմ ուզում երեխա ունենալ, որ իմ տղեն էլ կամ երեխան էլ նման լավ գենետիկ կոդ ունենա, այդ տղան էլ գենետիկական շարունակություն ունենա: Սա մի տարբերակ, մյուսը` այո, ծնողներինն է, որ, օրինակ՝ ուզեն իրենց մինուճար տղեն սերունդ ունենա: Չգիտեմ` ոնց են օգտագործելու, իմ խնդիրն այն է, որ նման հնարավորություն ունենանք` մեր գենետիկ բազան պահպանվի»,- Tert.am-ի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ առաջարկը հետաքրքիր է, և պետք է քննարկել բժիշկների և մասնագետների հետ:

«Սերմնահեղուկը բանկ տալու մասին մի մտածեք, այլ այս 25 տարիների ընթացքում պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող, տեխնիկապես գերհագեցած, զինվորականի կյանքը ապպահովագրված պայմանագրային բանակ կառուցեիք, որ 18 տարեկան գենոֆոնդը չվերացնեիք, հիմա էլ վայրահաչությամբ մի՛ զբաղվեք, ո՛չ նյարդեր ունենք, ո՛չ էլ առավել ևս ժամանակ»,- « Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է ակտիվիստ Անի Կաղինյանը:

Ի դեպ, նույն պատգամավորը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության մեկնեն նաև աղջիկները:

«Հայաստանում տարեցտարի աճում է տարբեր ռազմական դպրոցներում սովորող աղջիկների թիվը: Մենք պետք է լրջորեն քննարկենք բանակում հայուհիների ծառայության հնարավորությունը` ապացուցելով հասարակությանը, որ դրանում ոչ մի վատ բան չկա»,- նշել է Պողոսյանը, ով չորս աղջկա և մեկ տղայի հայր է:

Նման առաջարկով պատգամավորը հանդես է եկել անցյալ տարի, սակայն հարցը միայն քննարկման փուլից :