Շախ և մատ. Արոնյանը հաղթել է աշխարհի շախմատի չեմպիոնին

Հայկական շախմատի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Norway Chess 2016 մրցաշարի 8-րդ տուրում:

Վերջին տուրից առաջ այժմ երկու գրոսմայստերները վաստակել են հավասար միավորներ:

Սա Լևոնի երկրորդ հաղթանակն է մրցաշարում: Մինչ այդ 7-րդ տուրում Արոնյանը հաղթել էր Պավել Էլյանովին (Ուկրաինա):

Մրցաշարին մասնակցում են աշխարհի տասը առաջատար գրոսմայստերներ: