Ֆուտբոլ. Հայաստանը պատրաստվում է Գվատեմալայի և Էլ Սալվադորի հետ ընկերական հանդիպումներին

Photo: www.ffa.am

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է արտերկրի ակումբներում հանդես եկող 11 խաղացողների ցուցակը, որոնք կհրավիրվեն Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ առաջիկա ընկերական հանդիպումներին:

Երկու հանդիպումներն էլ անցկացվելու են Լոս Անջելեսում` մայիսի 28-ին և հունիսի 1-ին:

Հանդիպումներին կնախապատրաստվեն արտերկրում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում` Հենրիխ Մխիթարյանը (Դորտմունդի «Բորուսիա», Գերմանիա), Արաս Օզբիլիսը («Ռայո Վալեկանո», Իսպանիա), Մարկոս Պիզելին («Ալ Ռաեդ», Սաուդյան Արաբիա), Գաել Անդոնեանը («Դիժոն», Ֆրանսիա), Էդգար Մանուչարյանը («Ուրալ», Ռուսաստան), Արթուր Սարկիսովը («Վոլգա», Ռուսաստան), ինչպես նաև Իրանը, Մակեդոնիան, Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնող մի շարք այլ խաղացողներ:

Սպասվում է, որ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

Վերջերս գլխավոր մարզիչ նշանակված Սուքիասյան գլխավորությամբ Հայաստանի հավաքականն արդեն մեկ ընկերական հանդիպում է անցկացրել է սեպտեմբերին մեկնարկող 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստության շրջանակներում:

Մարտի 25-ին Հայաստանը և Բելառուսը մեկ գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել Երևանում:

Հայաստանն այժմ ՖԻՖԱ-ի ընթացիկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը: Նրա առաջիկա մրցակիցներ Գվատեմալան և Էլ Սալվադորը գտնվում են 89-րդ և 98-րդ հորիզոնականներում, համապատասխանաբար: