Ֆուտբոլ. Արևմտյան Հայաստանը հաղթել է Չագոս կղզեխմբին, պարտվել Աբխազիային ConIFA աշխարհի գավաթի առաջնությունում

Արևմտյան Հայաստանի հավաքականը Աբխազիայում անցկացվող միջազգային ֆուտբոլի կառավարող մարմնի` ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված` չճանաչված երկրների աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունում ապշեցրել է Չագոս կղզեխմբի իր մրցակիցներին 12:0 հաշվով հաղթելով ` տանտերերին 1:0 հաշվով պարտվելուց հետո:

Այս մրցաշարն անցկացվում է Անկախ ֆուտբոլային ընկերակցությունների համադաշնության (ConIFA) հովանու ներքո, որին մասնակցում են միջազգայնորեն չճանաչված կամ մասամբ ճանաչված պետություններ, ինչպիսիք են`Աբխազիան, Հյուսիսային Կիպրոսը, Քրդստանը, Փենջաբը, ինչպես նաև քիչ հայտնի ժողովուրդներ, տարածքներ և կազմակերպություններ, ինչպիսիք են` Չագոս կղզեխումբը, Պադանիան, Ռաեթիան, Սապմին, Սոմալիլենդը, Ռոմանի ժողովուրդը (գնչուները), Ճապոնիայում կորեացիների միացյալ կազմակերպությունը:

Արևմտյան Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես են գալիս հայկական սփյուռքի ֆուտբոլիստներ, այսպիսով դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը Շվեդիայի Էստերսունդ քաղաքում մասնակցել էր ConIFA-ի գավաթի առաջին խաղարկությանը` 12 մասնակիցների շարքում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը` հաղթելով Դարֆուրի (12:0) և Սապմիի հավաքականներին (5:1):

Մրցաշարի մասին մանրամասն տեղեկությունները պաշտոնական կայքում՝ http://worldfootballcup.org կամ ConIFA-ի կայքէջում` http://www.conifa.org/en/: