Ֆուտբոլ. Արևմտյան Հայաստանը ConIFA-ի աշխարհի առաջնությունում վեցերորդն է

Արևմտյան Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես են գալիս հայկական սփյուռքի ֆուտբոլիստներ, Աբխազիայում ավարտված չճանաչված երկրների աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունում 12 մասնակիցների շարքում զբաղեցրել է վեցերորդ տեղը:

Աշխարհի գավաթի երկրորդ առաջնությունն անցկացվում էր միջազգային ֆուտբոլի կառավարող մարմնի` ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված` Անկախ ֆուտբոլային ընկերակցությունների համադաշնության (ConIFA) հովանու ներքո:

Հայաստանը նվաճեց քառորդ եզրափակիչ դուրս գալու իրավունք 12:0  հաշվով Չագոս կղզեխմբին հաղթելուց և 0:1 հաշվով Աբխազիային պարտվելուց հետո: Սակայն քառորդ եզրափակչում Արևմտյան Հայաստանի հավաքականը 2:3 հաշվով պարտվեց Փենջաբին, որի կազմում հիմնականում հանդես են գալիս Մեծ Բրիտանիայի ֆուտբոլիստներ:

Տեղերի որոշման համար պայքարում Արևմտյան Հայաստանը գոլազուրկ ոչ-ոքիից հետո 11-մետրանոց հետխաղյա հարվածաշարով հաղթեց Քրդստանին (6:5)` մինչ  այդ հինգերորդ տեղի համար պայքարում պարտվելով Սապմիին (0:3):

Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը Շվեդիայի Էստերսունդ քաղաքում մասնակցել էր ConIFA-ի գավաթի առաջին խաղարկությանը` 12 մասնակիցների շարքում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը` հաղթելով Դարֆուրի (12:0) և Սապմիի հավաքականներին (5:1):

Առաջնության մասին մանրամասն տեղեկությունները պաշտոնական կայքում՝ http://worldfootballcup.org կամ ConIFA-ի կայքէջում` http://www.conifa.org/en/: