Ոգևորիչ ելույթ. հայ ծանրորդները Եվրոպայում լավագույնն են մեդալային հաշվարկում

Photo: www.armnoc.am

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել են առաջին տեղը մեդալների հաշվարկում:

Ըստ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի` երկրի մարզիկները տղամարդկանց և կանանց մրցաշարերում նվաճել են 18 մեդալ, այդ թվում` 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Թուրքիան և Ուկրաինան զբաղեցրել են երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար:

Իսկ թիմային հաշվարկում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 503 միավորով ավարտել է երկրորդ տեղում` հետ մնալով Ռուսաստանից (524 միավոր) և առաջ անցնելով Թուրքիայից:

Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը դարձել են Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն, համապատասխանաբար: Վանիկ Ավետիսյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, Գոռ Մինասյանը` 2 արծաթե մեդալներ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը` բրոնզե մեդալ:

Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում` վաստակելով 449 միավոր: Ուկրաինան (435 միավոր) և Թուրքիան (399 միավոր) զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար:

Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը առաջնությունում նվաճել են ոսկե մեդալներ: Իրենց քաշային կարգերում Սոնա Պողոսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, Արփինեն Դալալյանը` 6-րդ, Աննա Գովելյանը` 9-րդ, իսկ Իզաբելլա Յայլյանը և Քրիստինե Պետրոսյանը առաջնությունն ավարտել են 10-րդ և 5-րդ հորիզոնականներում, համապատասխանաբար: