«Հայկական նավատորմի նվագախումբը» նավարկում է մինչև «ԲիԲիՍի»-ի եզրափակիչ

Արտո Թունջբոյաջյանի «Հայկական նավատորմի նվագախումբը» երկրպագուների քվեարկության արդյունքում հայտնվել է «ԲիԲիՍի»-ի Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխության եզրափակիչում: Հայկական նվագախումբը, ինչպես նաև «Enzo Avitabile e Bottari», «Ilham Al Madfai» և «Seu Jorge» խմբերն ընտրվել են 30 խմբերից: Փետրվարի 17-ին ժյուրին կընտրի հաղթողին: