Վավերագրական ֆիլմի հաջողությունը. «Արարատից Սիոն»-ը Ուելսում արժանանում է լավագույն մրցանակի

Վավերագրական ֆիլմի հաջողությունը. «Արարատից Սիոն»-ը Ուելսում արժանանում է լավագույն մրցանակի

Photo: Vem Media Arts

«Արարատից Սիոն» ֆիլմը, որի երևանյան առաջին ցուցադրությունը եղել է մայիսի 9-ին, արժանացել է «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի Ուելսի (Միացյալ Թագավորություն) Սուոնսի Բեյ քաղաքում անցկացվող կինոփառատոնում:


Ֆիլմը եզրափակիչ էր դուրս եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսրայելի և մի շարք այլ երկրների արտադրած վավերագրական ֆիլմերի հետ միասին: Ֆիլմը (http://www.fromararattozion.com), որում ներկայացված է քրիստոնեական ուխտագնացությունը Արարատից Սիոն, մայիսի 19-ին կցուցադրվի Լոնդոնում:

Swansea Bay կինոփառատոնն անցկացվեց մայիսի 7-16-ը: Այն նպատակ ունի աջակցելու անկախ և փորձարարական կինոարտադրողներին` համաշխարհային լայն հանրության դատին ներկայացնելու իրենց ֆիլմերը: