«The Genex». Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը` հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ նախատեսվում է ցուցադրել 2015թ.

«The Genex». Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը` հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ նախատեսվում է ցուցադրել 2015թ.


Նախատեսվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր ֆիլմ նկարահանել, որին կմասնակցեն մի շարք հոլիվուդյան աստղեր:

Հայ ռեժիսոր Արտակ Սևադան նախատեսում է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2015 թ. ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայերը կնշեն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում իրականացված 1,5 միլիոն հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Ըստ պաշտոնական կայքում տեղադրված ֆիլմի սինոփսիսի` այն պատմում է «25- ամյա գեղեցիկ կնոջ»`Սալլի Սոլոմոնի մասին, ով «երկար տարիներ է վատնել փախչելու իր ընտանիքի (և իր սեփական էթնիկ ծագման) պատմությունից»: Բայց երբ Սալլիի հորը սպանում են, նա հայտնվում է մի մեծ դավադրության մեջ, որում նա և իր երիտասարդ փաստաբանը փորձում են պաշտպանվել մի հզոր կորպորացիայից, որը գաղտնի է պահում նախկինում իր ունեցած մութ առնչությունը Հայոց ցեղասպանության հետ: Ինչպես Սալլին հետագայում կպարզի, պատմությունը կոնտակտային սպորտաձև և դրանից հնարավոր խուսափել չէ:

Երկու հոլիվուդյան աստղեր` Նաթալի Փորթմանը և Արմանդ Ասսանտին, արդեն ստորագրել են համաձայնագրեր, որ կխաղան EdgeArt Entertainment և Sevada Productions-ի 30 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմում:

Մի քանի այլ հոլիվուդյան դերասանների, այդ թվում ` մեգաաստղ Ալ Պաչինոյի և Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ ֆիլմերից հատվածներն ընդգրկված են ֆիլմի մասին պաշտոնական կայքէջում` www.thegenex.com զետեղված կոնցեպտուալ թրեյլերում: