Գյումրին պաշտոնապես հայտարարվել է 2013-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Գյումրին պաշտոնապես հայտարարվել է 2013-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Photo: www.gov.am

Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրին այժմ Անկախ Պետությունների Համագործակցության մշակութային մայրաքաղաքն է: Եվ դա պաշտոնական...

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կիրակի երեկոյան մասնակցել է քաղաքում այդ կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին, հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը: Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել անցյալ տարվա վերջին:

Հունիսի 30-ին համերգ է տեղի ունեցել ԳյումրուՎարդանանց հրապարակում, որի ընթացքում 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի հավաստագիրը հանձնվել է քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Ընդհանուր առմամբ 45 միջոցառում կանցկացվի ծրագրի շրջանակներում, որի պաշտոնական փակումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին:

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Տոքտասսին Բուզոբաևը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: