«Եվրատեսիլ-2016». կայացել է Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանի երգի պրեմիերան

Կայացել է «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակցի` Իվետա Մուկուչյանի Love Wave («Սիրո ալիք») երգի և տեսահոլովակի պրեմիերան:

Գերմանիայում բնակվող 29-ամյա երգչուհին ներքին քվեարկությամբ ընտրվել է Շվեդիայում այս տարվա գարնանը Հայաստանը երգի մրցույթում ներկայացնելու համար:

Երգի, որը երգչուհու ներաշխարհի և անձնական զգացմունքների արտացոլումն է, համահեղինակներն են Լիլիթ Նավասարդյանը և Լևոն Նավասարդյանը, որ հեղինակել էին նաև «Մանկական եվրատեսիլ-2015»-ի և «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգերը: Իսկ խոսքի հեղինակներն են Իվետա Մուկուչյանը և Սթեֆանի Քրաթչֆիլդը:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պաշտոնական տեսահոլովակում Մուկուչյանի հետ նկարահանվել է Գերմանիայում բնակվող համաշխարհային շվեդացի մոդել, դերասան Բեն Դահլհաուսը:

Հայաստանը առաջին անգամ «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցել է 2006 թ.: Մինչ օրս Հայաստանի համար ամենաբարձր` չորրորդ հորիզոնականն ապահովել են Սիրուշոն և Արամ Mp3-ը 2008-ին և 2014-ին, համապատասխանաբար:

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթն անցկացվելու է Ստոկհոլմում մայիսի 10-ին, 12-ին և 14-ին: