«Լոս Անջելես թայմզի» խմբագրականը. հայ-թուրքական հարաբերությունները կվատթարանան, եթե «զինադադարը» «չփրկվի»

Փետրվարի 5-ի խմբագրականում «Լոս Անջելես թայմզը», ի մի բերելով հայ-թուրքական արձանագրությունները, մատնանշում է, որ ներկայիս տեղապտույտ տվող գործընթացը սպառնում է վատթարացնել հարաբերությունները թշնամի երկրների միջև, եթե առաջընթացի ելք չգտնվի:

Պրոֆեսոր Հենրի Ջ. Բարքիի (Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի հրավիրյալ առաջատար գիտնական) և Հայաստանի ու Կովկասի հարցերով մեկնաբան Թոմաս դե Վաալի (ավագ գիտաշխատող Քարնեգիում) կարծիքով`

«Այս արձանագրությունների նախաձեռնության ձախողումը կործանարար իրադարձությունների շղթայական ռեակցիա կառաջացնի: ԱՄՆ մտահոգված Կոնգրեսը կարող է առաջ քաշել ցեղասպանության բանաձևը, մի քայլ, որը կարող է հակաամերիկյան լուրջ հակազդեցություն առաջացնել Թուրքիայում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդեն իսկ փխրուն խաղաղ բանակցային գործընթացը, որը Հարավային Կովկասում կայունությանը սպառնացող գլխավոր խնդիրն է, կարող է ծանր հարված ստանալ, և Ադրբեջանում կարող են կրկին հնչել ռազմատենչ կոչեր»:

Նյութն ամբողջությամբ կարդալու համար այցելե´ք The Los Angeles Times (անգլերեն):