Միասնական արժույթի քննարկում. Հայաստանի նախկին վարչապետըն ասում է՝ ընդհանուր վճարային համակարգը Եվրասիական միության ապագայի բանալին է

Միասնական արժույթի քննարկում. Հայաստանի նախկին վարչապետըն ասում է՝ ընդհանուր վճարային համակարգը Եվրասիական միության ապագայի բանալին է

Ֆոտոլուր

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ Մաքսային միության և ապագա Եվրասիական տնտեսական միության գոտու շրջանակներում «միասնական վճարման համակարգի» ներդրումը անհրաժեշտություն է, և Երևանը վաղ թե ուշ պետք է անցնի դրան՝ այս առևտրային դաշինքին նրա ինտեգրման շրջանակներում:

Բագրատյանն այս մեկնաբանությունը անցյալ շաբաթավերջին արել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ արձագանքելով լրատվամիջոցների հաղորդումներին, ըստ որոնց Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը՝ Մաքսային միության ներկայիս անդամները, քննարկում են միասնական արժույթի ներդրման հարցը, որը կոչվելու ալթն:

«Միասնական արժույթը շրջանառության մեջ կմտնի ոչ ուշ, քան 2025 թվականին, բայց եթե Ռուսաստանի դեմ կիրառվեն լուրջ տնտեսական պատժամիջոցներ, ալթնը կհայտնվի արդեն 3-5 տարուց»,- գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրին:

Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը արդեն այս տարի, իսկ ավելի ուշ դառնալ նաև Եվրասիական տնտեսական միության համահիմնադիրներից մեկը: Պաշտոնական Երևանը առայժմ չի մեկնաբանել ապագա Միության շրջանակներում միասնական արժույթի անցնելու հնարավորությունը:

Ձեռնպահ մնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը գնահատականներ տալուց՝ Բագրատյանը առևտրային դաշինքի տարածքում քլիրինգային պալատի առկայությունը ծայրահեղ կարևոր միջոց է համարել: Նա հիշեցրել է, որ դեռ 1993 թ. Հայաստանի կառավարությունը ԽՍՀՄ նախկին հանրապետություններին, որոնք հայտնի են որպես Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ, առաջարկել է օգտագործել «ունիվերսալ վճարային միջոցներ»:

«Այն ժամանակ դոլար չկար, և ԱՊՀ երկրների միջև առևտուրը կանգ էր առնում։ Պիտի նշեմ նաև, որ նախագիծը երկու անգամ քննարկվեց ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների նիստում։ Ընդունվեց։ Բայց չիրականացվեց՝ կառավարություններում հաճախակի կադրային փոփոխությունների պատճառով։ Ափսոս, տասնյակ միլիարդավոր դոլարներ կարելի էր տնտեսել»,- գրել է Բագրատյանը:

Ըստ լրատվամիջոցների վերջին հաղորդումների, սակայն, Ղազախստանում բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է օգտագործել իր ազգային արժույթը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, և որ Միության շրջանակներում միասնական արժույթի օգտագործումը նախատեսված չէ կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրով, որը պետք է ստորագրվի հաջորդ ամիս: