Ճգնաժամի դասերը. ըստ վարչապետ Սարգսյանի` դիվերսիֆիկացիան առաջնային է կառավարության տնտեսական քաղաքականության մեջ

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալու կարիքը կարևոր դաս է, որ Հայաստանը պետք է քաղի ճգնաժամային շրջանից, որի միջով նա անցել է անցյալ տարի:


«Դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն է պատճառը, որ մեզ մոտ տնտեսական անկումն ավելի մեծ էր, քան այլ երկրներում, որոնք դիվերսիֆիկացիայի բարձր մակարդակ ունեն»,- ասել է Սարգսյանը երեքշաբթի ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» քննարկման ժամանակ:

«Խնդիրը, որ մեր առջև կանգնած է, բարձրացնել մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը և, իհարկե, կախվածությունը միայն շինարարական ոլորտից, որտեղ էլ անկումը ամենամեծն էր, - հավելել է վարչապետը: - Եվ մոտակա տարիների համար մեր տնտեսական համակարգի գերագույն խնդիրը պետք է լինի դիվերսիֆիկացիայի բարձրացումը»:

2001 թ. ի վեր Հայաստանում գրանցվում էր երկնիշ տնտեսական աճ, սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով անցյալ տարի աճը դադարեց և գրանցվեց 14,4 տնտեսական անկում: Տնտեսական մեծ անկմանը նպաստած գործոններից մեկը ներդրումների կտրուկ կրճատումն էր, որից կախված էր երկրի շինարարության ոլորտը: Մյուս գործոնները, որոնք կարող էին ազդել տնտեսության մակարդակի ավելի մեծ անկման վրա, գունավոր մետաղների համաշխարհային շուկայում գների նվազումն էր, որը Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքներից է, ինչպես նաև արտասահմանում աշխատող կամ ապրող բարեկամների կողմից հայերին ուղարկվող դրամական փոխանցումների նվազումը, որն աջակցում էր ներմուծումներով կողմնորոշվող երկրի ապրանքների և ծառայությունների պահանջարկին:

Պատկերը սկսեց փոխվել այս տարի, քանի որ երկրում տարեկան հաշվարկով հունվարի-ապրիլ ամիսներին գրանցվեց 7,2 տոկոս աճ: Դրական վիճակագրությունը և միտումները կառավարության վստահության հիմքեր տվեցին, որ Հայաստանը հաղթահարել է ճգնաժամը և 2010 թ. կավարտի լավատեսական նոտայով:

Խորհրդարանում վարչապետի ընդարձակ ելույթում նշված «ճգնաժամի մյուս դասերից» են մրցակցային միջավայրը, որը նաև խթան է հանդիսանում ներդրումների և նոր ոլորտների ի հայտ գալու համար, էքսպորտային պոտենցիալի բացահայտումը և «ռեֆորմներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը», որը «հնարավորություն կտա արդիականացնել մեր տնտեսական համակարգը»: