«ԱրմենՏելը» շարունակում է աջակցել Հայաստանի կրթական հաստատություններին

«ԱրմենՏել» ընկերությունը Elenar ռուս-հայկական կենտրոնի հետ երկարատև համագործակցության ծրագիր է մեկնարկել, որի շրջանակներում «ԱրմենՏել» ընկերությունը կենտրոնին կտրամադրի տեխնիկական աջակցություն հեռավար ուսուցման դասընթացների կազմակերպման գործում, ինչպես նաև կաջակցի կենտրոնի բոլոր մասնաճյուղերում դասավանդման գործընթացի համակարգմանը:

Elenar-ը Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի տեղեկատվական ռեսուրսների հասանելիության հայաստանյան կենտրոնն է:

«ԱրմենՏել» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում, որն իրականացվում է «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո, շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ: Հեռավար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությունը մեր սոցիալական ծրագրերից մեկն է. մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած ռազմավարությանը և մինչև տարեվերջ կաջակցենք հանրապետության մի շարք դպրոցների տեխնիկական վերազինմանը»,- ասում է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հեռավար տեխնոլոգիաների ռուս-հայկական կենտրոնը հայ ուսանողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ստանալու ուսուցում իրենց մշտականբնակության վայրում: Մենք երախտապարտ ենք «ԱրմենՏել» ընկերությանը, քանի որ նրա աջակցության շնորհիվ այսուհետ ավելի արդյունավետ կկազմակերպենք ուսումնական գործընթացը կենտրոնի բոլոր մասնաճյուղերում»,- նշեց Elenar կենտրոնի տնօրեն Լարիսա Ռշտունին:

Հանրապետության տարածքում այսօր գործում է Elenar հեռավար տեխնոլոգիաների վեց կենտրոն` Երևանում, Գյումրում, Կապանում, Տաշիրում, Ճամբարակում և Իջևանում: Առաջիկայում մասնաճյուղ կբացվի նաև Ստեփանավանում: