«Orange Արմենիա». նոր կարգախոս, նոր մոտեցումներ

«Orange Արմենիան» այսօր ներկայացրեց իր ընկերության նոր` «Օրը փոխվում է Orange-ի հետ» կարգախոսը, որով խոստանում է դառնալ իր բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում և տարածել հեռահաղորդակցության ժամանակակից միջոցները:

«Նոր կարգախոսով մենք ցանկանում ենք նախևառաջ հայտնել մեր խոստումը և մեր ցանկությունը` ուղեկցել մեր բաժանորդներին իրենց ամենօրյա կյանքում թե´ հաղորդակցության ոլորտում և թե´ արագ զարգացող թվային աշխարհում»,- ասում է «Orange Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ըստ Դյութուայի` «Orange Արմենիան» առաջինն է իր բաժանորդներին ապահովել լայնաշերտ բջջային ինտերնետով, որի արդյունքում փոխվեց Հայաստանի ինտերնետ ծառայությունների շուկան:

«Orange Արմենիայի» մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը տեղեկացնում է, որ նոր պլատֆորմը փոփոխություն է մտցնելու նաև գովազդային արշավների լեզվամտածողության և ընկալման մեջ:

«Այսուհետև մեր գովազդներում ոչ թե լսելու եք, թե ինչ արագություն և ինչ պարամետր է փոխել Orange-ը կամ ստեղծել իր բաժանորդների համար, այլ լսելու եք, թե դա ի´նչ է փոխելու բաժանորդի կյանքում, մենք փորձելու ենք անել ավելին»,-ասում է Մկրտչյանը:

Կարգախոսի փոփոխությունը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև այն բոլոր Orange ընկերություններին, որոնք գործում են աշխարհի տարբեր վայրերում: