Beeline-ը առաջարկում է DELL նեթբուքեր արտոնյալ գներով

Beeline շարժական ինտերնետի Drive սակագնային փաթեթին միանալիս բաժանորդները կստանան արտոնյալ գներով
DELL Inspiron 1018 24W և DELL Inspiron 1018 48W նեթբուքեր ձեռք բերելու հնարավորություն:

Այն բաժանորդները, ովքեր մինչև օգոստոսի 31-ը կկնքեն Drive սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր` այն մեկ տարվա ընթացքում չխզելու պայմանով, կստանան սեզոնային զեղչ և DELL Inspiron 1018 24W նեթբուքը կկարողանան գնել 132.000 դրամով` նախկին 179.000 դրամի փոխարեն, իսկ DELL Inspiron 1018 48W` 135.600 դրամով` նախկին 182.000 դրամի փոխարեն: Հաճախորդը կարող է նաև վճարել գումարը հավասար չափերով 12 ամսվա ընթացքում:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով` երրորդ սերնդի ցանցի կատարելագործումը, ծածկույթի գոտու ընդլայնումը, վճարման հարմարավետ պայմաններով համակարգչային տեխնիկայի վաճառքը, ինչպես նաև գների սեզոնային իջեցումը միտված են ինտերնետն ու ժամանակակից տեխնոլոգիաները ցանկացողներին առավել հասանելի դարձնելուն:

«Beeline գրասենյակների յուրաքանչյուր այցելու կարող է գտնել այն, ինչ նրան անհրաժեշտ է, քանի որ այստեղ ներկայացված է նոութբուքերի և նեթբուքերի լայն ընտրություն, որոնք համապատասխանում են տարբեր պահանջներին` սիրողականից մինչև պրոֆեսիոնալ»,- ասում է Կլիմկոն:

Drive սակագնային փաթեթից օգտվելու տարեկան պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար և փաթեթում ամսավճարը կազմում է 6000 դրամ: Իսկ օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ (upload/download) սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության մինչև 256 Կբիտ/վրկ սահմանափակում:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.beeline.am կայքից: