«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է կրկնակի արագ անսահմանափակ ինտերնետ` միևնույն` 3500 դրամ ամսավճարի դիմաց

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այսուհետ միևնույն` 3500 դրամ ամսավճարի դիմաց նախկին 128 Կբիթ/վրկ-ի փոխարեն տրամադրում է կրկնակի արագ` 256 Կբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ:


Իսկ նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն «ՄՏՍ կոնեկտ-256» սակագնային պլանին, անվճար կստանան «ՄՏՍ-կոնեկտ» USB մոդեմ:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.vivacell.am կայքից: