«ԱրմենՏելը» շարունակում է «SMS ամառ» ակցիան մինչև սեպտեմբերի 30-ը

«ԱրմենՏել» ընկերությունը բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար նախատեսված «SMS ամառ» ակցիան երկարաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը: Ակցիայի շրջանակներում բաժանորդներն ակտիվացնելով «SMS ամառ» ծառայությունը` կարող են յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություններն ուղարկել 0 դրամ սակագնով:

«Ծառայությունը մեծ համբավ է վայելում, ուստի մենք որոշեցինք երկարաձգել «SMS ամառ» ակցիան և մեր բաժանորդներին պարգևել առավելագույն հաճելի շփում և ամառային տրամադրություն»,- ասում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«SMS ամառ» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 067420 հատուկ համարով, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարով 20 տեքստով:

Ծառայության ակտիվացման արժեքը 200 դրամ է, իսկ օրական բաժանորդավճարը` 20 դրամ: Ծառայության շրջանակում օրվա ընթացքում առաջին 20 ներցանցային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 0 դրամ: Ներցանցային հաղորդագրությունները` սկսած 21-ից, ինչպես նաև դեպի այլ ցանցեր ուղարկվող SMS-ները տարիֆիկացվում են` համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:

Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների կանխավճարային համակարգի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական անձանց, բացառությամբ «Շարժական ինտերնետ» սակագնային փաթեթների բաժանորդների: